Կիրո Մանոյան. «Հիմք չեմ տեսնում, որ դա Թուրքիային կհաջողվի»
Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթաժողովի ժամանակ Օբամա-Սարգսյան-Էրդողան եռակողմ հանդիպման հավանականության մասին խոսելիս ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ որքանով հետևել է տեղեկատվությանը, Սպիտակ տունն առայժմ հայտարարում է, որ եռակողմ հանդիպում, ինչպես նաև Էրդողան-Օբամա հանդիպում չեն լինի։ Նա նշել է, որ Հայաստանում է Էրդողանի բանագնացը, և իր կարծիքով այցի նպատակն այն է, որ նախքան Վաշինգտոն մեկնելը թուրքական կողմը ցանկանում է որոշ հարցեր հստակեցնել, ինչը, սակայն, պարզ չէ, քանի որ մեծ առաջընթաց ակնկալելու հիմք չկա։
-Մի կողմից Թուրքիան շեշտում է, որ մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավում չի լինի, իսկ մյուս կողմից Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցում իր կեցվածքը չի փոխվում, այսինքն՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին դրական ոչինչ չկա, և հետևաբար դրական տեղաշարժ չի լինի նաև հայ-թուրքական հարաբերություններում։ Էրդողանի բանագնացի այցը հնարավոր է՝ որպես նախապատրաստություն լինի մինչ նախագահների հանդիպումը,- ասել է Կիրո Մանոյանը։
Այդուհանդերձ, Կ.Մանոյանի կարծիքով, Էրդողան-Սարգսյան հանդիպման ընթացքում ղարաբաղյան հարցում առաջընթաց ակնկալել չի կարելի, քանի որ հայկական կողմի համար Թուրքիան, չնայած իր ցանկությանը, Ղարաբաղի հարցում ուղղակի մասնակից լինել չի կարող, հետևաբար այդ հարցում առաջընթաց չի լինի, թեև Թուրքիան փորձելու է ամեն բան անել ինչ-որ արդյունք ձեռք բերելու համար։
-Հիմք չեմ տեսնում, որ դա Թուրքիային կհաջողվի,- նշել է Կ.Մանոյանը։

7or.am