Լրահոս

07.04.2010 16:57


Թուրքիայի վարչապետը Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել

Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով այսօր ընդունել է նրա հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիլիօղլուին:

Բանագնացը ՀՀ Նախագահին է փոխանցել Թուրիքայի վարչապետի գրավոր եւ Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ:

 Բանագնաց Սինիլիօղլուն ՀՀ Նախագահին է փոխանցել թուրքական կողմի հավաստիացումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ:

Իր բանագնացի միջոցով Թուրքիայի վարչապետը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը