Լրահոս

07.04.2010 17:04


Կառավարությունն ի՞նչ է հասկանում տնտեսական ճգնաժամ ասելով

Կառավարությունն ի՞նչ է հասկանում տնտեսական ճգնաժամ ասելով

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում մի շարք հարցեր է հնչեցրել՝ կառավարությունն ի՞նչ է հասկանում տնտեսական ճգնաժամ ասելով, ինչպիսի՞ ցուցանիշներով է այն բնութագրվել, կառավարությունը ներկայումս ինչպե՞ս է կարողանում հաղթահարել այն, և այդ հաղթահարումն, ըստ կառավարության, ինչպե՞ս է անդրադարձել բնակչության կենսամակարդակի վրա։

-Հարցս շատ պարզ է, ակնկալում եմ շատ հստակ պատասխան,-ասել է Արծվիկ Մինասյանը։

-Սովորաբար տնտեսական ճգնաժամը բնութագրվում է մակրոտնտեսական ցուցանիշների կտրուկ նվազմամբ, սոցիալական խիստ լարվածությամբ և տնտեսության մեջ կառուցվածքային լուրջ խնդիրների առկայության պարագայում,-պատասխանելով Ա. Մինասյանի հարցին՝ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը,-2009-ն իրոք ճգնաժամային տարի էր, և 2010-ից սկսվեց տնտեսական աճի հատվածը, և մենք հիմա անցնում ենք տնտեսության վերականգնման շրջան, որը որոշակի ժամանակահատված կտևի։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը