Լրահոս

07.04.2010 17:10


Տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա

2010 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիւորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:

Նշված ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է 605.000   դրամ տուգանք: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն գանձվել է  4 մլն 375 000 դրամ պետական տուրք, որից  4 մլն 250 000 դրամը' աուդիտորական կազմակերպություններից, իսկ 125 000 դրամը'  անհատ աուդիտորներից:

  Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ. ապրիլի 1-ի դրությամբ լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր:   

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և  հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը