Լրահոս

08.04.2010 10:26


Արյունալի իշխանափոխություն Ղրղզստանում

Արյունալի իշխանափոխություն Ղրղզստանում

Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը, թիկնապահների ուղեկցությամբ,  լքել է երկրի մայրաքաղաքը։ Ընդդիմադիրների վերահսկողության տակ են անցել Անվտանգության ծառայության գլխավոր գրասենյակը,«Մանաս» միջազգային օդանավակայանը, հեռուստաընկերությունն ու մի շարք այլ պետական հիմնարկներ։ Ապրիլի 8-ին, Բիշքեկում ձևավորվել է «ժողովրդական վստահության կառավարություն»։ Այն գլխավորում է ընդդիմության առաջնորդներից, Ղրղզստանի նախկին արտգործնախարար Ռոզա Օտունբաևան։ «Այժմ գլխավոր խնդիրը կայունության վերականգնումն է, մարդկանց պաշտպանելն ու դիակապտության և թալանի դեմն առնելը»,-հայտարարել է Օտունբաևան։ Ղրղզստանի Օշ քաղաքի իշխանություններն, իրենց հերթին հաստատել են, որ նախագահ Բակիևը, անվտանգության ծառայության ղեկավարության հորդորով, գտնվում է Օշում։

 Հիշեցնենք, որ  Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ երկրում ոստիկանության և ընդդիմության բախումների  ժամանակ 65 մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը