Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է
Վերջին շրջանում «թավշյահեղափոխական» կարկառուններն ավելի հաճախ եւ ավելի բարձրաձայն են խոսում «հակահեղափոխության» ցանկացած բնում խեղդելու «թավշյա» մեթոդներից հրաժարվելու եւ «երկաթյա» մեթոդների անցնելու հրամայականի մասին։
Ասում են` ժողովրդի համբերության բաժակը լցվել է. մարդիկ մինչեւ կոկորդը կուշտ են «թավշյա խաղերից»` պահանջում են օր առաջ եւ առանց ձեւականությունների հաշվեհարդար տեսնել «հեղափոխությանը խոչընդոտող» անցանկալի էլեմենտների հետ։ Ժողովուրդ ասելով, բնականաբար, հասկանում են իրենց բաժին ժողովրդին`Փաշինյանով հայիլ-մայիլ եղած իրենց կողմնակիցներին, որոնց գլխաքանակը բոլորիս աչքի առաջ կրիտիկական անկում է ապրում։
«Նախորդ հանցավոր ռեժիմի մնացուկներին» Լինչի դատաստանի ենթարկելու «հասարակական պահանջին» ընդառաջ էլ` հանրային կյանքի բոլոր «ծակուծուկերը» լցնում են յուրայիններով եւ ամենուրեք հաստատում խաղի իրենց կանոնները։
Այսօրվա դրությամբ «անառիկ» միակ ամրոցը դատական համակարգն է, որի կազմալուծումն ընթացքի մեջ է։ Մյուսը Արցախն է, որի «սեփականաշնորհման»` պետական, քաղաքական համակարգը նորհայաստանյան իրողություններին «ներդաշնակեցնելու» ցրցամն արդեն տվել են. «նախորդ իշխանությունների ազդեցության տակ գտնվող» հակահեղափոխական «հին» կադրերից ազատվելը եւ սեփական կադրերին առաջ «բրդելն» ընդամենը ժամանակի հարց է։
Դատական համակարգի բռնազավթման ճանապահին առաջին «լուրջ քայլն» արված է` ԲԴԽ անդամներից վեցին ստիպել են հրաժարական տալ եւ անգործության մատնել դատարանների բնականոն աշխատանքն ապահովելու կոչված այդ կառույցը, մինչեւ կլուծեն թափուր տեղերն իրենց կամակատարներով` «վստահելի» անձանցով լրացնելու խնդիրը։ Էսօր-էգուց կանցկացնեն իրենց սրտի թեկնածուներից մեկին, հետո կանցնեն մյուսներին։
Նեոբոլշեւիկների գլխավոր թիրախը եւ նպատակակետը` պետությունը վերջնականապես քանդելու հիմնական խոչընդոտը, սակայն, Սահմանադրական դատարանն է։ «Ժողովրդի անփոխարինելի թեկնածու» Վահե Գրիգորյանին ՍԴ գործուղելու հարցը այլեւս լուծված է, հաջորդ փուլը սրան ՍԴ նախագահ կարգելն է։ Դրանից հետո կմնա անվավեր ճանաչել վերջին 20 տարիներին անցկացված բոլոր նախագահական, ինչո՞ւ չէ` նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նախկին նախագահներին՝ բացի Տեր-Պետրոսյանից, զրկել նախկին նախագահի կարգավիճակից։ Եվ հայտարարել, որ պետությունը 20 տարի շարունակ լեգիտիմ չի եղել` լեգիտիմ ոչ մի ինստիտուտ չի ունեցել, եւ ընդհանրապես` կյանքը հայոց աշխարհում իրենցից առաջ կյանք չի եղել, իրենք են այս երկրի աղը, ամեն ինչի սկիզբը եւ վերջը։
Այդպես` գեղական կարգով կլուծվի նաեւ նախագահի անձեռնմխելիությունը հաղթահարելու եւ երկրորդ նախագահին ուզածի պես, ուզածի չափ դատելու ու դատապարտեելու «գերխնդիրը»։ Ուրիշ ձեւ չկա։
Իսկ այն, որ ՍԴ որոշումները, այդ թվում` նախագահական եւ այլ ընտրությունների արդյունքների վերաբերյալ, վերջնական են` հրապարակման պահից ուժի մեջ են մտնում եւ բողոքարկման ենթակա չեն, հե՛չ կարեւոր չէ. որոշել են` աշխարհն էլ շուռ գա, պիտի անեն։
Քանի որ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում այդ խնդիրը չի կարող լուծվել` ՍԴ անդամի անփոփոխելիության դրույթը ոչ մեկը դեռ չեղյալ չի համարել, դատավորներին հրաժարեցնելու միակ տարբերակը «անօրինական ներգործությունն» է` հրաժարականի դրդելը։ Ինչը, նկատենք, ՍԴ մասին օրենքի 9-րդ կետի համաձայն, անթույլատրելի է եւ հետապնդվում է օրենքով։
Այս պարագայում շատ բան կախված է ՍԴ նախագահի եւ դատավորների «քաղաքական կամքից» ու մարդկային որակներից։ Այսօրվա իրավիճակում նրա՛նք են, ըստ էության, հայոց պետականության, ահմանադրական կարգի երաշխավորը, եւ ուղղակի իրավունք չունեն ենթարկվել ճնշումներին`հրաժարականի դիմում գրել։ Հանրության գիտակից հատվածն էլ իր հերթին պետք է պաշտպանի ոչ թե ՍԴ դատավորներին, այլ սահմանադրականությունը և թույլ չտա ապօրինի ճնշումներ ՍԴ անդամների վրա։
Կենտրոնական դերակատարությունն այստեղ պատկանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որը «դատապատված» է` պաշտպանելու սահմանադրական կարգը նեոբոլշեւզմի ամենակուլ տարերքից և մնալու իր տեղում։

Լիլիթ Պողոսյան