«Sabah» թերթը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նոյեմբերին կայցելի Թուրքիա։ Սա հայտնի է դարձել Փարիզում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի փակ հանդիպումից հետո։ Այն տևել է 45 րոպե, ինչից հետո Էրդողանը հեռացել է Ելիսեյան պալատից։ «Անատոլու» գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունն է։
Ֆրանսիայի նախագահը կայցելի Թուրքիա