Լրահոս

08.04.2010 11:57


Հայաստանի «Գյուղական ճանապարհներ» ծրագիրը Համաշխարհային բանկի մրցույթի հաղթողների շարքում

Հայաստանի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագիրը ճանաչվել է Համաշխարհային բանկի' ,Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավումե մրցույթի 2010թ.-ի 12 հաղթողներից մեկը:

«Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող' «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» վարկային ծրագիրն ուղղված էր գյուղական ճանապարհների նորոգմանը,- ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: - Այն նախապատրաստվել է արագացված ընթացակարգով' աջակցելով Հայաստանի' գլոբալ տնտեսական ճգնաժամին դիմագրավելու ջանքերին։ Համաշխարհային բանկի և Կառավարության մասնագետները նախագծեցին, քննարկեցին և վավերացրին այս վարկային ծրագիրը յոթ շաբաթվա ընթացքում։ Այժմ ծրագիրն արդեն մոտենում է ավարտին, և արդյունքները տպավորիչ են։ Սա, թերևս, ՀԲ և Հայաստանի կառավարության միջև համագործակցության լավագույն օրինակներց մեկն է»:

Գյուղերը հիմնական մայրուղիներին կապող ճանապարհներն Հայաստանում հաճախ անվանում են «կյանքի ճանապարհներ»։ Դրանք կենսական նշանակություն ունեն քաղաքներից կիլոմետրերով հեռու գտնվող համայնքների համար։ Հայաստանի ,կյանքի ճանապարհներիե զգալի մասը վերջին անգամ նորոգվել է խորհրդային տարիներին: Վերանորոգման աշխատանքների ընթացքում գյուղական համայնքներում, որոնք առավել շատ են տուժել տնտեսական ճգնաժամից, ստեղծվեցին ժամանակավոր աշխատատեղեր, բարելավվեց հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը: Նախատեսված 250 կմ կենսական ճանապարհների ցանցից 150 կմ-ն արդեն վերակառուցվել է' ստեղծելով 12,000 մարդ-ամիս աշխատատեղ: Ճանապարհներին ծախսվող ժամանակը կրճատվել է 40%-ով: Ավելին, ծրագիրը հնարավոր դարձրեց գյուղական բնակչության կապը քաղաքային կենտրոնների հետ, որտեղ գտնվում են շուկաներն ու մատուցվում են սոցիալական ծառայությունները : 

«Թեև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի շատ երկրներում վերջին տասնամյակում գրանցվել է զգալի տնտեսական աճ և կենսամակարդակի բարձրացում, համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը հատկապես մեծ վնաս է հասցրել այս տարածաշրջանին,-  նշում է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լե Հուերուն: - ,Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավումե մրցույթի 2010թ. Հաղթողները, սակայն,  ցույց են տալիս, թե ինչպես կարող են նորարարական ծրագրերը փոխել տարածաշրջանի մարդկանց ամենօրյա կյանքը' չնայած վերջին ֆինասական ճգնաժամի' այդ երկրների տնտեսություններին հասցրած կործանարար ազդեցությանը»:

Լե Հուերուն նաև շեշտում է. «Հաղթողները ցուցադրում են իրական արդյունքներ, դրանց թվում' զբաղվածության աճ, փոքր ձեռնարկությունների ստեղծում և ձեռնարկությունների համար անհրաժեշտ ֆինանսների մատչելիության բարելավում, բժշկական խնամքի և առողջապահության բարելավում, խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերականգնում (ինչը հանգեցրել է բերքատվության բարձրացմանը), և այլն: Այս նորարարական նախագծերն ու ծրագրերը նաև ցույց են տալիս, որ Համաշխարհային բանկի հետ շարունակական համագործակցությունը կարող է մեղմել տնտեսական անկման հետևանքները և դրական ազդեցություն ունենալ տեղում»:

Այս տարվա մրցույթի հաղթողներն են (երկրները ներկայացված են [անգլերեն] այբբենական կարգով).

Հայաստան Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր

Հայաստան  Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիր

Ադրբեջան Գյուղական ներդրումների ծրագիր

Բուլղարիա Զարգացման քաղաքականությունների ընտրություն

Վրաստան Կարիքների համատեղ գնահատում, Դոնորների համաժողով և Առաջընթացի մասին զեկույց

Ղրղըզստան,Մոլդովա և Տաջիկստան Սննդամթերքի ճգնաժամի արձագանքման ծրագրեր

Լատվիա Սոցիալական ապահովման ցանց և սոցիալական բարեփոխումների զարգացման քաղաքականության վարկային ծրագիր

Մակեդոնիա Անշարժ գույքի կադաստր և գրանցում

Ռուսաստան  Առողջապահության համակարգի բարեփոխումների իրականացման ծրագիր

Տաջիկստան Համայնքային գյուղատնեսության և ջրակուտակման կառավարման ծրագիր

Թուրքիա Աջակցություն Թուրքիայի առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրին

Ուկրաինա Ֆինանսական առողջացման քաղաքականության վարկային ծրագիր - 1:

Հաղթողների երրորդ ամենամյա շնորհանդեսը տեղի կունենա 2010թ. հունիս 3-ին, Վաշինգտոնում:

Անցյալ տարվա մրցույթի արդյունքներին տեղեկանալու համար այցելեք'

www.worldbank.org/eca/results կայքէջը:

Այս խորագրի վերջին նյութերը