Լրահոս

08.04.2010 12:55


Վարչապետ. «Խոշոր բիզնեսում չենք կարողանում ապահովվել պատշաճ վերահսկողություն»

Վարչապետ. «Խոշոր բիզնեսում չենք կարողանում ապահովվել պատշաճ վերահսկողություն»

Այսօր կառավարության հերթական նիստի օրակարին անցնելուց առաջ վարչապեը Տիգրան Սարգսյանն անդրադարձել է խոշոր բիզնեսի հարկման խնդիրներին։ «Մեզ քննադատում են, որ խոշոր ձեռնարկությունների շրջանում չենք կարողանում ապահովվել պատշաճ վերահսկողություն, և ես այդ քննադատությանը համաձայն եմ։ Մեծ չարիք է ցանկացած պետության համար, եթե խոշոր բիզնեսը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորություններից»,-ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ երկու տարում կատարված աշխատանքները իրենք չեն համարում բավարար։

Տիգրան Սարգսյանը անդրադարձել է նաև փորձագետների կողմից բարձրաձայնվող ևս մեկ խնդրի. «Կա մտավախություն, որ հիմնական հարկային բեռը ճգնաժամային տարվա ընթացքում ընկել է փորք և միջին բիզնեսի, և ոչ թե խոշոր բիզնեսի վրա: Մենք պարտավոր ենք փարատել բոլոր կասկածները խոշոր ձեռնարկությունների վերաբերյալ: Մենք այստեղ լուրջ անելիքներ ունենքե,-նշել է նա։ Վարչապետը կառարավորության անդամներին կոչ է արել  անհետաձգելի համարել ԱԺ-ում գտնվող հարկերի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը կառավարությունը, քանի որ դա որոշակիորեն կաջակցի խոշոր ձեռնարկությունների վերաբերյալ անուղղակի ձևով ինֆորմացիա ձեռք բերելուն:

Այս խորագրի վերջին նյութերը