Լրահոս

08.04.2010 13:07


Ի՞նչ է հերքել խորհրդարանի մամլո ծառայությունը

Երեքշաբթի օրը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցի, թե հայ-թուրքական արձանագրությունները քննարկվելո՞ւ են խորհրդարանում, պատասխանել էր, թե դրանք ընդգրկված են մեծ օրակարգում և մոտ ապագայում քննարկվելու են։

Այսօր ԱԺ ամբիոնից Ստեփան Սաֆարյանը կրկին հարց է հնչեցրել, թե կցանկանար, որպեսզի ԱԺ նախագահը հստակություն մտցներ այդ հարցում. «Հատկապես, երբ պատասխանը խորհրդարանական ուժերին և խմբակցություններին եղել է այն, որ այդ հարցը քննարկելու կամ հետ վերցնելու հարցով ՀՀ գործադիր իշխանությունը, ՀՀ նախագահը չեն դիմել նման առաջարկով»։

Արձագանքելով Ստեփան Սաֆարյանին, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե այդ հարցի վերաբերյալ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հերքում է ներկայացրել։

Իսկ թե հերքումն ինչի՞ն է վերաբերում, այն բանին, որ հարցը մոտ ապագայում չի՞ քննարկվելու, թե՞ նրան, որ ԱԺ նախագահն այդպիսի բան չի ասել` ճշտելուն պես կներկայացնենք ընթերցողների ուշադրությանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը