Արկադի Տեր–Թադևոսյան. «Ինչպե՞ս կարելի է այդ տարածքները տալ»
Ղարաբաղյան կարգավորման հարցում հայաստանյան իշխանությունների, հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների մասին խոսելիս Պաշտպանական մարզատեխնիկական ընկերության նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից գեներալ–մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն ասել է, որ քաղաքական գործիչները, որոնք նման գնահատականներ եմ տալիս, ունեն այդ իրավունքը, սակայն դա չի բնորոշում այն, ինչ իրականում կա և կարող է լինել։
-Միգուցե դրանք դիվանագիտական կամ քաղաքական հայտարարություններ են, սակայն այդ իրավունքը պատկանում է մեր հասարակությանը, մեր ժողովրդին։ Մենք այդքան արյուն ենք թափել այդ հողերում, այդքան մարդ ենք կորցրել...Ես չեմ կարող պատկերացնել՝ ինչպե՞ս կարելի է այդ տարածքները տալ՝ առանց անվտանգության որևէ երաշխիքի,-ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նա նշել է, որ ինքն այդ հարցում բավական կոշտ դիրքորոշում ունի և կողմնակից չէ տարածքների հանձնմանը։
Սերժ Սարգսյանի հայտարարությունները, նրա կարծիքով, ավելի շուտ քաղաքական բնույթ են կրում և իրականությունից չեն բխում։

7or.am