Ս.Երիցյան. «Մենք փորձում ենք ինչքան հնարավոր է՝ հեռանալ մեր մայրենի լեզվից»
Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե լեզվի պետական տեսչությունը կորցրել է իր գործառույթների մի մասը, և դրա հետևանքով լեզվի պետական տեսչությանը վերապահված է միայն հսկողական գործառույթ, և այդտեղ էլ իրենք օրենսդրական բազմաթիվ խնդիրների են բախվում։
-Լեզվական վերահսկողական գործառույթները շատ հաճախ չեն կատարվում, որովհետև լուրջ հակասություններ կան լեզվի մասին օրենքի և հետագայում ստեղծված այն օրենքների միջև, որոնք գոյություն ունեն (օրինակ՝ գովազդի, ապրանքանիշերի մասին օրենքը),-նշել է նա։
Ըստ Սերգո Երիցյանի՝ նույն գովազդի մասին օրենքի առաջին մասում նշված է, որ Հայաստանում գովազդային լեզուն հայերենն է, իսկ 5-րդ կետի համաձայն ապրանքանիշերի և մակնիշների առումով բացառություններ են արվում, որոնք կազմում են շուրջ 80-85%-ը և հակասում 1-ին կետին։
-Օտարամոլությունն այնքան է խեղդել, որ նույնիսկ տաքսիներն են օտար անվանումներով պտտվում։ Մենք փորձում ենք ինչքան հնարավոր է՝ հեռանալ մեր մայրենի լեզվից և տեղ տալ օտարամոլությանը։ Սա ոչ թե լեզվի խաթարում է, այլ օտարամոլություն, որն իր հետ բերում է այնպիսի հետևանքներ, որոնք հեշտ չի լինելու շտկել,-նշել է նա։

7or.am