ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ Ղրղզստանում մի քանի հազար մարդ, վանկարկելով «Թող Բակիևը հեռանա՛», փորձում է մուտք գործել խորհրդարանի շենք։ Կուտակված բազմությանը ներկայացել է երկրի ժամանակավոր ժողովրդական կառավարության քարտուղար Ռոզա Օտունբաևան՝ խնդրելով հավաքվածներին ցրվել։ РИА-Новости-ի փոխանցմամբ, ամբոխի մի մասը, տեսնելով, որ չի կարողանում մտնել խորհրդարան, ուղղվել է դեպի կառավարության վառվող շենք։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին, Ղրղզստանի ընդդիմությունը փաստացի վերցրել է իշխանությունը։ Նախկին կառավարությունը հրաժարական է տվել։ Երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիևի մասին, ով լքել է Բիշքեկը, առայժմ ոչ մի հստակ տեղեկություն չի հաղորդվում։
Բիշքեկում կրկին գրոհում են խորհրդարանի շենքը