Լրահոս

08.04.2010 14:52


Մեկ ամսվա ընթացքում 500–ից ավելի խախտում է արձանագրվել

Մեկ ամսվա ընթացքում 500–ից ավելի խախտում է արձանագրվել

-«Լեզվի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո չեն ընդունվել ոլորտը կարգավորող, հսկողության շրջանակները հստակեցնող ենթաօրենսդրական ակտեր։ Լավ կլիներ, որ պետական ծրագրով և պետական քաղաքականության միջոցով այս ամենը կանոնակարգվեր,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով լեզվի հետ կապված խնդիրների մասին՝ ասել է Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։

Ս. Երիցյանը նշել է, որ շատ տարբեր պատճառներով անգործության է մատնվել տերմինաբանական խորհուրդը, որի հիմնական պատճառն օրենսդրության անկատարությունն է։ Նա նաև նշել է, որ լեզվի տեսչական հսկողության օրենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, որոնք հնարավորություն կտան բոլոր հակասությունները հստակեցնել։

Ս. Երիցյանը հույս է հայտնել, որ այդ օրենքն անպայման կընդունվի, չնայած ԱԺ-ում շահերի բախմանը, և դրանով իսկ կլուծվեն հիմնական խնդիրները։

Նա նշել է, որ Լեզվի պետական տեսչության մեկ ամսվա դիտարկումների արդյունքում մայրաքաղաքում հայտնաբերվել է 500-ից ավելի գովազդային վահանակի և ցուցանակի խախտում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը