Բեռլինում տեղի է ունեցել «Aghet-Ein VՓlkermord» (Աղետ-Ցեղասպանություն) վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը
Ապրիլի 7-ին Բեռլինի «Բաբիլոն» կինոթատրոնում տեղի է ունեցել «Aghet-Ein VՓlkermord» (Աղետ-Ցեղասպանություն) վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը' նվիրված Հայոց ցեղասպանությանը: 90 րոպե տեւողությամբ կինոնկարը նկարահանվել է գերմանացի կինոարվեստագետների կողմից 2009-2010թթ. ընթացքում (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Էրիկ Ֆրիդլեր):
Կինոնկարի ցուցադրմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը: Ելույթներին հետեւել է մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին: