Լրահոս

08.04.2010 15:04


Քննարկումը շարունակվում է կիսադատարկ դահլիճում

Քննարկումը շարունակվում է կիսադատարկ դահլիճում

Խորհրդարանական քառօրյայի վերջին՝ հինգշաբթի օրը պատգամավորները քննարկում էին նախորդ օրվանից անավարտ մնացած «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դորշմավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանն է։

Նիստի սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե այսօր ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Արմեն Մխիթարյանի ծննդյան օրն է։

Քվեարկություններին մասնակցելուց հետո խորհրդարանականները հերթով լքեցին նիստերի դահլիճը, այդ թվում նաև հոբելյար Գալուստ Սահակյանը, իսկ Արմեն Մխիթարյանն ընդհանրապես նիստերին չէր մասնակցում։

Ի դեպ, խորհրդարանի միջանցքում Գալուստ Սահակյանը իր գործընկերներին խորհուրդ էր տալիս չպատասխանել լրագրողների հարցերին։

Իսկ կիսադատարկ դահլիճում շարունակվում էին քառօրյայում ներառված հարցերի քննարկումները։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը