Լրահոս

08.04.2010 15:25


Գուրգեն Արսենյան. «Հերի՛ք է, չի՛ կարելի մարդկանց ավանակի տեղ դնել»

Գուրգեն Արսենյան. «Հերի՛ք է, չի՛ կարելի մարդկանց ավանակի տեղ դնել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը քննադատության է ենթարկել ՀՀ կառավարության և վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը։ Նա նշել է, որ գործող կառավարությունը լավ պարտք է վերցնում, իսկ Տիգրան Սարգսյանը փողի ու ռիսկերի կառավարման մասնագետ է։

-Սկզբունքը հետևյալն է՝ նպատակին հասնելու համար ցանկացած միջոց արդարացված է,- ասել է Գ. Արսենյանը՝ նաև հիշեցնելով.

-Երբ վարչապետը նոր կառավարություն էր ձևավորել, սկսեց մի գործընթաց, որ փոքր հարկատուները հանդիպում էին նախագահի հետ, ինչ-որ բողոքում էին խոշորներից։ Ձեռագիր է դա, ու այդ ձեռագրի մասին պետք է բարձրաձայնել, որովհետև հերի՛ք է, չի՛ կարելի մարդկանց ավանակի տեղ դնել, ՀՀ քաղաքացիներին չի կարելի պատկերացնել որպես պարզամիտ մարդկանց։ Պարզամիտ են նրանք, ովքեր մտածում են, որ ՀՀ քաղաքացիները պարզամիտ են։ Թող իրենց սեփական բիզնես շահերի սպասարկումը չքողարկեն տարբեր տեսակի «մախինացիաներով»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը