Ինչպիսի՞ նախագահ է Սերժ Սարգսյանը Գուրգեն Արսենյանի համար
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը «Հայացք» ակումբում ասել է, որ փորձը ցույց է տալիս՝ ազգային ձևաչափով հանդես գալու պարագայում մենք ձախողվում ենք, և պետք է փոխել այդ ձևաչափն ու հանդես գալ միայն պետական շահի սպասարկմամբ։
-Հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքը պետք է ունենա միայն ՀՀ պետական շահերի սպասարկման նպատակ,- ասել է Գ. Արսենյանը։
«Թեկուզ հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սպասարկո՞ւմ է ՀՀ պետական շահը»,- «7օր»-ի հարցին ՄԱԿ նախագահը պատասխանել է.
-Այս լույսի ներքո, որը մենք այսօր ենք տեսնում, այո՛։ Ես հետագան առայժմ չգիտեմ՝ ինչ կլինի։ Մինչև այսօր այո՛։
Իսկ թե ինչպիսի՞ նախագահ է Սերժ Սարգսյանը, Գ. Արսենյանն ասել է.
-Ծանր հարց եք տալիս։ Այնպիսին, ինչպիսին է։
Գ. Արսենյանը նաև կարծում է, որ ՀՀ-ի առաջնային նպատակը պետք է ՀՀ բնակչության նորմալ, ապահով, անվտանգ և շարունակական կյանքի ապահովումը լինի.
-Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին, դրա համար կան հասարակական կազմակերպություններ, Սփյուռքում բավական արդյունավետ գործող միավորումներ, ոչ միայն հայկական, այլ նաև այլ երկրներում, այլ երկրների շահերը սպասարկող կազմակերպություններ, որոնք նաև հետամուտ են, որպեսզի այդ հարցով օժանդակեն հայկական Սփյուռքին։ Ոչ թե նրա համար, որ սիրում են հայկական Սփյուռքին, այլ նրա, որ որոշակի խնդիրներ են ստեղծում Թուրքիայի համար։

7or.am