Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջան կատարելիք այցի վերաբերյալ
Ուրբաթ օրը՝ ապրիլի 9-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Ֆիրուդին Սինիրլիօղլուն կայցելի Ադրբեջան։
Ինչպես տեղեկացնում է «АПА»-ն, հղում կատարելով «Haberturk» հեռուստաընկերությանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Նա ընդգծել է, որ Ֆիրուդին Սինիրլիօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է հանձնի Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը։
Ընդգծենք, որ Ֆիրուդին Սինիրլիօղլուն ապրիլի 7-ին այցելել էր Հայաստան և նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել Էրդողանի նամակը։
«Այցի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել միջուկային խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահների և Թուրքիայի վարչապետի հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ, որը տեղի կունենա ապրիլի 12-13-ը»,-գրում է «АПА»-ն։