Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և արձանագրությունների վավերացմանն առանց նախապայմանների: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը, որը մնում է անփոփոխ:
«Հյուրիեթի» և մյուս լրատվամիջոցների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերագրվող հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ինչը խորհրդարանի նախագահը մեկ անգամ ևս վերահաստատեց Ազգային ժողովի ապրիլի 8-ի նիստում:
Հիշեցնենք, որ այս պարզաբանման առիթ է հանդիսացել այն, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան Ստեփան Սաֆարյանի հարցի, ասել էր, թե խորհրդարանը մոտ ապագայում կքննարկի հայ–թուրքական արձանագրությունները։
Պարզաբանում ԱԺ նախագահից