Իլհամ Ալիև. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը քննարկման թեմա չէ»
-Լեռնային Ղարաբաղի անկախությունը քննարկման թեմա չէ։ Համանախագահների առաջարկություններում այդպիսի անկախության տրամադրման մեխանիզմներ չկան։ Շատ դեպքերում հայերը հղում են անում ինքնորոշման սկզբունքին։ Իհարկե, դա միջազգային իրավունքի կարևոր սկզբունք է, սակայն հայերն արդեն ինքնորոշվել են. նրանք ունեն անկախ հայկական պետություն,- Էստոնիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կլինեն միջնորդների գործունեության գործնական արդյունքները, քանի որ համանախագահող այդ երկրների համար, որոնք Անվտանգության խորհրդի մշտական անդամ և աշխարհի առաջատար երկրներից են, անընդունելի է 20 տարի անարդյունք բանակցություններ վարելը։
-Այժմ հերթը Հայաստանինն է՝ ընդունո՞ւմ է նա համանախագահների վերջին առաջարկությունը, թե՞ ոչ։ Եթե նա չընդունի առաջարկությունը, կարծում եմ՝ բանակցային գործընթացը պետք է վերանայվի, և պետք է նոր փուլ սկսվի,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։