Լրահոս

09.04.2010 11:00


Ստեփան Սաֆարյան. «Թուրքիան ժամանակի վրա է խաղում»

Ազգային ժողովի հերթական քառօրյային հաջորդած ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նախ անդրադարձել է «Գալա» հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ապա դատապարտել իշխանությունների քայլը կապված այդ հեռուստաընկերության հետ։

Իսկ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խոսելով ՀՀ նախագահի Վաշինգտոն կատարելիք այցի մասին, ասել է, թե դրանում անակնկալ ոչինչ չկա։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա նա նշել է, թե հայկական կողմը չի կարող հրաժարվել այդ գործընթացից, քանի որ դա հայկական կողմի գործը չէ։

«Իսկ Թուրքիան ժամանակի վրա է խաղում» կարծիք է հայտնել Ստեփան Սաֆարյանը։

 

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը