Լրահոս

09.04.2010 11:33


«Ժառանգություն»–ը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու տարիների մասին

«Ժառանգություն»–ը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու տարիների մասին

-Հանրահավաքում հնչեցրած կարծիքների հետ կարելի էր համաձայնել, կարելի էր՝ ոչ,-ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով ապրիլի 6-ին ՀԱԿ հրավիրած հանրահավաքին։

Բանախոսը գնահատական տալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու տարիների գործունեությանը, ասել է, թե «ըստ էության որևէ առաջխաղացում չենք նկատել, մարտի մեկի հանգուցալուծումն այդպես էլ չի եղել, հրահանգ տվողները չեն բացահայտվել, քաղբանտարկյալները շարունակում են մնալ բանտերում, ընտրական համակարգը չի փոխվել, էլ չեմ խոսում «նախաձեռնողական քաղաքականության» մասին, ցավոք դրական ոչինչ ասել չենք կարող»։

Իսկ «Ժառանգություն» խմբակցության Ստեփան Սաֆարյանը նույն թեմայի մասին ասել է.

-Ես երբեք չեմ համարել, որ գործող նախագահը մեծ փոփոխություններ բերող մարդ է, հետևաբար չենք հիասթափվել նրանից, որ նա չի իրականացրել մեր սպասումները։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը