Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց ընդդիմադիր Իմամօղլուին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ազգային դաշինքի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Ցանկանում եմ, որ այս ընտրությունները Ստամբուլի համար դառնան նոր հաջողությունների գրավական: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն հաղթանակած Իմամօղլուին շնորհավորանքներս եմ ուղղում: Ինչպես նախկինում, այս ընտրություններից հետո նույնպես Հանրապետական դաշինքի սկզբունքների շրջանակներում շարունակելու ենք մեր ուղին դեպի 2023թ.»,-նշել է Էրդողանը՝ ակնարկելով հանրապետության 100-ամյակի խորհրդանշական տարին:
Հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ըստ Թուրքիայի Բարձրագույն ընտրական մարմնի հրապարակած տվյալների՝ Հանրապետա-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4 միլիոն 741 հազար 868 ձայն (54.21%), իսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 3 միլիոն 935 հազար 453 ձայն (44.99%): Ընտրություններին 10 միլիոն 570 հազար 354 ընտրողներից մասնակցել է 8 միլիոն 925 հազար 63-ը:
«Երջանկություն» կուսակցության թեկնածու Նեջդեթ Գյոքչընարը ստացել է 47 հազար 829, իսկ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուստաֆա Իլքեր Յուջելը 14 հազար 545 ձայն: