Աշխարհ

24.06.2019 16:35


Վրաստանում ավտոերթ է անցկացվում ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով

Վրաստանում ավտոերթ է անցկացվում ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով

Տասնյակ ավտոմեքենաներ են ուղղվում դեպի Վրաստանի ներքին գործերի նախարարության շենք՝ պահանջելով գերատեսչության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Մենք բռնել ենք ազգային դրոշներ եւ աղմկում ենք, որպեսզի մեր ձայնը լսելի լինի: Ավտոշարասյունը շարժվում Է դեպի նախարարություն: Բոլորին կոչ ենք անում միանալ մեզ»,- գործակալությանն հայտնել Է վարորդներից մեկը:

Վրացական հեռուստաընկերությունների տվյալներով, որոնք կադրեր են հեռարձակում ուղիղ եթերով, շարասյան հետեւից շարժվում են պարեկային ոստիկանության բրիգադները, ընդ որում՝ ՆԳ նախարարության շենքի մոտ իրավապահներ չկան: ՆԳ նախարարի հրաժարականը ցուցարարների պահանջներից մեկն Է, որոնք հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիում:

Հանրահավաքի մասնակիցներն այն կարծիքին են, որ Գախարիան պատասխանատվություն Է կրում հատուկ նշանակության ուժերի գործողությունների համար, որոնք ցրեցին հանրահավաքը բողոքի առաջին օրը, ինչի հետեւանքով տուժեցին հարյուրավոր մարդիկ:

Այս խորագրի վերջին նյութերը