«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը, ով վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ», դատի է տվել hayeli.am կայքին, ևս մեկ այլ լրատվամիջոցի և Հայկ Այվազյանին: Ահարոնյանը 2 մլն դրամ է պահանջում, որպես իր պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում: Լարա Ահարոնյանի փաստաբան Տիգրան Փիլիպոսյանի ներկայացրած հայցի համաձայն` իր հայցվորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորվել է ԶԼՄ-ներում իր վերաբերկալ տեղ գտած որոշ հրապարակումներից, այդ թվում նաև մեր կայքում 24.04.2019 թ. հրապարակված «ՔՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը զբաղված է երեխաների պղծմամբ. Հայկ Այվազյան» տեսանյութից, որտեղ «Հայելի ակումբ»-ի հյուրերից մեկը` Հայկ Այվազյանը գնահատականներ է հնչեցրել Ահարոնյանի գործունեության վերաբերյալ: Տեսանյութը հրապարակվել է hayeli.am կայքում, վերահրատարկվել livenews. am լրատվական կայքում: Մասնավորապես հայցվոր կողմը գտնում է, որ նշված տեսանյութում Հայկ Այվազյանի այն կարծիքը, թե Լարա Ահարոնյանը նաև զբաղվում է պղծության քարոզով, այդ թվում նաև երեխաների շրջանում, ապատեղեկատվություն և զրպարտություն է պարունակում, և արատավորում է Լարա Ահարոնյանի պատիվն ու արժանապատվությունը:
Ինչ վերաբերում է hayeli.am և livenews.am կայքերին, որոնք հրապարակել են Հայկ Այվազյանի ասուլիսում հնչեցված կարծիքը, ապա ըստ տիկին Լարայի` հատուկ ընտրել են ասուլիսի իրեն վերաբերող մասը, այն ներկայացրել վերնագրում, և դա արել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու նպատակով: Ուստի Լարա Ահարոնյանը պահանջում է հերքել այդ զրպարտիչ տեղեկությունը: Որպես զրպարտանքի արդյունքում Լարա Ահարոնյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում նա պահանջում է իր օգտին գանձել 2 մլն դրամ, ինչպես նաև վերոնշյալ կայքերում հերքում հրապարակել:
Շատ հետաքրքիր է, թե կայքերը, hayeli.am և livenews. am-ը ինչն են հերքելու. օրինակ ինչպես են հերքելու Հայկ Այվազյանի կարծիքը, քանի դեռ վերջինս չի հերքել իր իսկ ասածները: Միգուցե նոր նյութ հրապարակենք և վերնագրում նշենք, որ Լարա Ահարոնյանը զբաղցած չէ երեխաների պղծության քարոզով: Պարզ, հասկանալի ու ակնհայտ է, որ լրատվամիջոցն ընդամենը հրապարակել է մամուլի ասուլիսի ժամանակ հյուրի հնչեցրած կարծիքը:
Մենք ազատ խոսքի հարթակ տրամադրելու համար, փաստորեն, դառնում ենք մեղադրյալ, իսկ ահա Լարա Ահարոնյանը` հալածյալ: Մեր խնդիրը եղել և մնում է նույնը` հանդես գալ ազատ խոսքի ամբիոն` քաղաքական, հասարակական և սոցիալական տարբեր բևեռներ ներկայացնող ուժերի, շերտերի և անհատների համար: Մեր կայքում և մամուլի ակումբում հնչեցված կարծիքները կարող են առանձին մարդկանց, ինչպես այս դեպքում՝ Լարա Ահարոնյանին, դուր չգալ, ավելին` մեր հյուրերի կարծիքները կարող են նաև չհամընկնել խմբագրության տեսակետներին: Բայց մեիևնույնն է, մենք չենք կարող, իրավասու չենք հերքել այն կարծիքը, որն արտահայտել է մեր այս կամ այն բանախոսը:
Մենք կարող ենք առաջարկել Լարա Ահարոնյանին հանդես գալ պարզաբանումներով, որոնք կհրպարակենք մեր կայքում, բայց, ի՞նչ կարող ենք անել, եթե դրանից նեղսրտի, օրինակ, Կույս կանանց միավորման ներկայացուցիչը կամ որոշի դիմել դատարան: 2 մլն դրամի հայցի մասին. եթե այդ գումարի վճարման դեպքում տիկին Լարայի արժանապատվությունը նսեմացած չի լինի, թերևս կարող ենք խնդրել Սորոսի հիմնադրամին` լրացուցիչ գրանտներ հատկացնել Լարա Ահարոնյանին: Համաձայն ԶԼՄ հրապարակումների` Լարա Ահարոնյանը համարվում է Սորոսի հայաստանյան ներկայացուցիչ: Սորոսականները թերևս ըստ արժանվույն կգնահատեն Լարա Ահարոնյանի քայլը և կարգին կվարձատրեն նրան:
Մեզ դատի տվողները հավանաբար մոռացել են, թե մենք քանի-քանի անգամներ ենք հրապարակել իրենց իրավունքները պաշտպանող կարծիքներ: Թե՞ Լարա Ահարոնյանն ու իր կողմնակիցներն այն կարծիքին են, որ իրենց չի կարելի քննադատել կամ գնահատական տալ իրենց քարոզած արժեքներին: Եթե Լարա Ահարոնյանն իրավունք ունի խոսել տրանս կանանց մասին, մեկ ուրիշն էլ իրավունք ունի այդ երևույթը պիղծ անվանել: Մենք հրապարակել ենք և’ մեկը և’ մյուսը: Մենք այս հարցում նաև մեր մոտեցումն ունենք, որն արտահայտելու համար Լարա Ահարոնյանի թույտվության կարիքը չունենք:
Ինչևէ, մեզ մնում է արձանագրել, որ հետհեղափոխական Հայաստանում ազատ խոսքի հանդեպ անհանդուրժողականությունն անցնում է բոլոր սահմանները և արդեն սպառնում է ԶԼՄ-ների գործունեությանը՝ որպես թիվ մեկ խոչընդոտ:
Սորոսի ներկայացուցիչը դատի է տվել hayeli.am-ին

Կհանդիպենք` դատարանում և ոչ միայն:
Սիրով՝ hayeli.am