Հայաստանի առաջին ոսկին. Տիգրան Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն
Մինսկում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի 2010 թ. առաջնությունը: 77 կգ քաշայինների պայքարում ասպարեզ դուրս եկավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը: Հայ մարզիկը բացահայտ առավելությամբ գրավեց առաջին հորիզոնականը:
Պոկում վարժությունում Տիգրանը գլխավերևում պահեց 165 կգ, ինչը լավագույն արդյունքն էր: Հրումում Հայաստանի ներկայացուցիչը ևս լավագույնն էր' 195 կգ արդյունքով: Երկամարտի 360 կգ արդյունքով Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն և Բելառուսի մայրաքաղաքում առաջին անգամ հնչեց Հայաստանի օրհներգը:
2-րդ տեղում հայտնվեց Լեհաստանի ներկայացուցիչ Կրիստոֆ Ժրամիակը, ով երկամարտում ցույց տվեց 351 կգ արդյունք: Լավագույն եռյակը 346 կգ-ով եզրափակեց բելառուս Միկալայ Չառնյակը:
Հայաստանի համար սա 2-րդ մեդալն էր: Առաջինը նվաճել էր 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, ով դարձել էր արծաթե մեդալակիր:
Այսօր, ասպարեզ դուրս կգան Հայաստանի միանգամից 3 ներկայացուցիչներ: Կանանց պայքարում ելույթ կունենա 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, իսկ տղամարդկանց պայքարում' 84 կգ քաշայիններ Արա Խաչատրյանը և Գևորիկ Պողոսյանը:

Ըստ «Armsport.am»-ի