Քաղաքական

25.06.2019 11:25


ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Մենք քվեարկելու ենք դեմ, քանի որ համահարթեցման մասով ոչ մի փոփոխություն չի եղել: Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ համահարթեցման մասը մեզ համար սոցիալական արդարության դրսևորում է»,-ասաց Աբովյանը:

Նա շեշտեց, որ իրենց դիրքորոշումը չեն փոխում:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով, ի թիվս այլ փոփոխությունների՝ նախատեսվում է եկամտային հարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:

Այս խորագրի վերջին նյութերը