«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի ձևավորում ներդրումային լավ միջավայր». Արկադի Խաչատրյան
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկվող փաթեթին. կարծում են, որ այն չի ձևավորի ներդրումային նպաստավոր միջավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորը նախ զուգահեռներ տարավ Վրաստանի և Հայաստանի միջև: Նա նշեց՝ Վրաստանում շահաբաժնի հարկ չկա, Հայաստանում այն 5 տոկոս է:
«Դա է պատճառը, որ մեր կողմից առաջարկվել է հրաժարվել շահաբաժնի հարկից, որպեսզի կարողանանք խթանել գործարարությունն ու մրցակցել Վրաստանի հետ: Դիտարկել եմ 10 գործոն, որոնք կարող են ազդել ներդրողի վրա, և կարող եմ վստահեցնել, որ դրանց գերակշռող մասի դեպքում Վրաստանն ավելի շահեկան դիրքում է: Այս Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցեր, չի ձևավորում այնպիսի ներդրումային, գործարար միջավայր, որի պարագայում ներդրողը միանշանակ որոշում կկայացանի ընտրել Հայաստանը՝ ներդրում անելու: Մեզ պետք է նոր Հարկային օրենսգիրք, սա է պատճառը, որ մենք դեմ ենք այս նախագծին»,-ասաց Խաչատրյանը:
Նա նշեց նաև՝ ԼՀԿ-ն ներկայացրել էր ավելի քան մեկ տասնյակ առաջարկներ՝ հարկային քաղաքականության ռազմավարության սկզբունքների վերաբերյալ: Դրանցից ամենակարևորը պատգամավորը համարեց վառելիքի հարկային բեռի ավելացման անթույլատրելիությունը:
«Ցավոք, կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը չընդունեցին առաջարկները, և փաթեթն ընդունվելու դեպքում տարեկան 3 տոկոսով ավելանալու է ակցիզային հարկը բենզինի, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի համար՝ իր սոցիալական և տնտեսական հետևանքներով»,-նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ ներկայացրել են մեկ տասնյակ առաջարկներ առկա դրույթների համար, այդքան էլ՝ նոր դրույթների: Դրանցից ընդունվել են միայն 3-ը, սակայն մասնակի: