Աշխարհ

25.06.2019 12:32


Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ցույցերը, կազմակերպիչների հայտարարությամբ, կվերականգնվեն հունիսի 25-ին՝ 19:00-ին, հայտնում է «Գրուզիա On-line»-ը:

Նրանց խոսքով՝ եթե կառավարությանը ներկայացված պահանջները չբավարարվեն, ցույցն ավելի մասշտաբային կդառնա: Հունիսի 25-ին զուգահեռ ռեժիմով բողոքի ցույցեր կընթանան նաեւ Բաթումիում եւ Փոթիում:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը, որոնք 5-րդ օրն է՝ ընթանում են Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ, անցել են առանց էքսցեսների:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը