Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանի ընդհանուր լարվածությունից. քաղաքագետ
Հայաստանի հանրությունը թերագնահատում է տարածաշրջանում լարվածության հնարավոր հետեւանքները։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Աղասի Ենոքյանը հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ մինչ Հայաստանում զբաղված են խորհրդարանական շոուներին հետեւելով, տարածաշրջանում լարվածությունը խորանում է։
«ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունների առումով իրավիճակը խիստ լարված է, Թրամփը նոր պատժամիջոցներ է մտցրել։ Լարվածություն կա նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ղարաբաղի հարցով շատ լուրջ հայտարարություն է հնչել խաղաղարարներ մտցնելու վերաբերյալ։ Թեեւ մերոնք մերժել են, բայց ես այս դեպքում հակված եմ հավատալու Մամեդյարովին։ Դա այն է, ինչի մասին արդեն ասվել է՝ Լավրովի պլանը»,- նշել է քաղաքագետը։
Իրավիճակը Վրաստանում նա համեմատել է Հայաստանում մեկ տարի առաջվա իրադարձությունների հետ։ Ընդ որում՝ վրացական իրադարձությունների պատճառը ամենաանհեթեթն էր, եւ Աղասի Ենոքյանը չի բացառել, որ դա սադրանք էր։ Բայց իրադարձությունները ցույց են տվել, որ ժողովուրդը դժգոհ է կյանքից, դժգոհ է Ռուսաստանի հետ հարաբերություններից, ընդգծել է քաղաքագետը։
Ի պատասխան, շարունակել է քաղաքագետը, Ռուսաստանը կօգտագործի հնարավորությունը Վրաստանի հանդեպ պատժամիջոցներ մտցնելու համար։
«Վերջերս Վրաստանում էի, եւ կարող եմ վկայել, որ ՌԴ-ից հսկայական քանակությամբ զբոսաշրջիկներ կային»,- նշել է Ենոքյանը՝ ասելով, որ առաջին անգամ Լարսը փակվում է Վրաստանի կողմից, եւ արդեն կա նախադեպը չունեցող դեպք, երբ չեն թողել Հայաստանի ավտոբուսն անհայտ պատճառով։ Աղասի Ենոքյանի գնահատմամբ՝ հետեւանքները կարող են լինել շատ լուրջ Հայաստանի համար։
«Հայաստանը պետք է ունենա դիրքորոշում կատարվողի հանդեպ, եւ լավ կլիներ արագ արտահայտել այն»,- նշել է Ենոքյանը։ Նրա կարծիքով ընդհանուր լարվածությունը տարածաշրջանում կարող է գայթակղություն դառնալ Ադրբեջանի համար, որպեսզի ռազմական գործողությունները դառնան թույլատրելի եւ անգամ անհրաժեշտ։ Եթե լուծի մնացած խնդիրները, ամփոփել է քաղաքագետը։

Աղբյուրը՝ news.am