Լրահոս

25.06.2019 17:36


Վերին Լարսում բռնված հայ վարորդը ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց կալանավորվել է

Վերին Լարսում բռնված հայ վարորդը ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց կալանավորվել է

Երեկ երեկոյան Վերին Լարսի անցակետում բռնված հայ վարորդն, ով քննիչի որոշմամբ ազատ էր արձակվել, վրացի դատախազի որոշմամբ՝ կալանավորվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց հայտնեց հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը։ Նա նշեց, որ 35–ամյա Արտյոմ Խաչատրյանը, թեև քննիչի մոտ ապացուցել է, որ ինքը որևէ կապ չունի տեղափոխվող բեռի հետ, ասածը հաստատող տվյալներ և տեսանյութ է ներկայացրել, սակայն դատախազության որոշմամբ՝ նրան կալանավորել են և տեղափոխել կալանավայր։

Ընկերությունը Վրաստանում ՀՀ դեսպանությանը խնդրել է զբաղվել խնդրով, սակայն մինչ այս պահը ըստ Հարությունյանի՝ դեսպանատունը քայլեր չի ձեռնարկել հայ վարորդին իրավական աջակցություն ցուցաբերելու և վրացի իրավապահների հետ հարցը քննարկելու համար։

Նշենք, որ հայ վարորդին բռնել էին այն բանից հետո, երբ ավտոբուսում 500գ հերոին էին հայտնաբերել։

Ավելի վաղ «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը NEWS.am–ին հայտնել էր Մոսկվայում իրենց ընկերության ներկայացուցչություն են բերել երեխաների համար նախատեսված հովերբորդի փաթեթ։ Կազմակերպությունը, կասկած չունենալով, որ ծանրոցում մանկական իր է, համաձայնել է բեռը հասցնել Երևան։ Սակայն ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում վրացի սահմանապահները զննելով ավտոբուսը՝ ծանրոցում հայտնաբերել են շուրջ 500 գրամ հերոին տեսակի թմրանյութ, ինչից հետո ավտոբուսը զննելու նպատակով ուղևորներին իջեցրել են, իսկ վարորդին տարել հարցաքննության։

Այս խորագրի վերջին նյութերը