Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և փոխանցվել նույն բաժնի հետաքննչական բաժանմունք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Մովսիսյանի դիմումի փաստով:
Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն: Համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ն և «Սուրեն Եղիազարյան Վալադիմիրի» ԱՁ-ն որոշակի ժամանակահատվածում ոսկյա և արծաթյա մեդալներ և հուշամեդալներ են մատակարարել ՀՀ Ազգային ժողովին, և մատակարել են ոչ թանկարժեք մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մովսիսյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի իրավական սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: