Քաղաքական

26.06.2019 12:50


Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը 2018թ. հունիսին, իր դիմումի համաձայն, ազատվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

Այս խորագրի վերջին նյութերը