Լրահոս

27.06.2019 11:45


Արտառոց դեպք Երևանում. տղան դանակահարել է մորը

Արտառոց դեպք Երևանում. տղան դանակահարել է մորը

Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել. այս գիշեր տղան դանակահարել է 62–ամյա մորը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության մեքենայով Շենգավիթ վարչական շրջանից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 62-ամյա մի կին։ Կինը ազդրի շրջանում վնասվածքներ է ունեցել։ Կինը բժիշկներին հայտնել է, որ ինքն է իրեն հարվածել։

Ըստ շենքում շրջանառվող լուրերի՝ դեպքի վայր մեկնած ոստիկանները բոլորովին այլ բան են պարզել։ Նախնական վարկածով` գիշերը ընտանիքում վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 36-ամյա որդին դանակահարել է մորը։

Ոստիկանները տղամարդուն տարել են բաժին։ Դեպքի մանրամասները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը