Իրանում ավելի խիստ պատասխան են խոստացել ԱՄՆ-ին սահմանի նոր խախտման դեպքում
Միացյալ Նահանգների կողմից Իրանի սահմանների նոր խախտման դեպքում երկրի զինված ուժերի պատասխանն ավելի կոշտ կլինի, քան եղավ խոցված անօդաչուի դեպքում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, հունիսի 27-ին հայտարարել Է Իրանի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի համար խոցված անօդաչուն այն բանի կարեւոր ազդանշան դարձավ, որ նա չխախտի Իրանի սահմանները,-ասել Է Լարիջանին:-Եթե նրանք (կրկին) դիմեն նմանօրինակ քայլի, զինված ուժերի պատասխանն Էլ ավելի կոշտ կլինի»,–հաղորդել Է ՏԱՍՍ-ը: