Նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կդառնա 68 հազար դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց հավանություն տալ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Զեկուցող Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:
Նա ներկայացրեց հաշվարկի հիմքերը, որտեղ կարեւորվել է նվազագույն սպառողական զամբյուղը. «Ուղիղ փոխելու ենք 45 հազար մասնավոր եւ 35 հազար պետական ոլորտում աշխատողների աշխատավարձի չափը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ»,-ասաց նա եւ նշեց, որ նրանց աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով ավելանում է:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հստակեցրեց, որ այս նախագիծխը միայն նվազագույն աշխատավարձի վերաբերյալ է եւ կապ չունի բազային աշխատավարձի հետ. «Բազային աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենում, որից կախված են շատերի աշխատավարձի հաշվարկը»:

Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
Աղբյուրը՝ news.am