Լրահոս

27.06.2019 14:05


Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում (տեսանյութ)

Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն  բիզնեսի խթանման նոր լուծում (տեսանյութ)

Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես են գալիս համատեղ առաջարկով: Այսուհետ բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն, ովքեր ցանկանում են բացել օնլայն խանութ, կարող են ստանալ նախընտրելի դիզայնով պատրաստի լուծում` հագեցած Ամերիաբանկի vPOS (վիրտուալ POS տերմինալ) վճարային գործիքի արագ և պարզ ինտեգրման հնարավորությամբ: Էլեկտրոնային առևտրի այս պատրաստի լուծումը հնարավորություն է տալիս գործարկել օնլայն խանութ՝ առանց տեխնիկական/ծրագրավորման գիտելիքների, ընդունել առցանց վճարումներ տեղական և միջազգային Arca, Visa և MasterCard քարտերով՝ Բանկի vPOS վճարային գործիքի միջոցով: Էլեկտրոնային առևտրի համար նախատեսված այս հարթակն առաջարկում է նաև կայքի համար նախապես մտածված և հատուկ մշակված դիզայներական լուծումներ, այդ թվում նաև՝ հարմարեցված (responsive) դիզայն` նախատեսված ամենատարբեր էկրանների համար:

Օնլայն խանութ բացելու համար հաճախորդները կարող են դիմել օնլայն` Բանկի կայքի միջոցով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:

Նաղաշյան Սոլուշնս ընկերության հետ համագործակցության շրջանակներում Ամերիաբանկը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ այս ծառայությունից օգտվող և vPOS վճարային գործիքն օգտագործող իր հաճախորդներին կտրամադրի.

  • Visa Business կամ Mastercard Business վճարային քարտ`առանց տարեկան սպասարկման վճարի
  • Ամերիա Օնլայն բանկինգ համակարգ` մինչև 2 օգտագործող գրանցելու դեպքում, առանց տարեկան սպասարկման վճարի:

Բացի այդ, Բանկի vPOS վճարային գործիքն օգտագործող հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ վարկային գիծ.

  • օնլայն խանութի գործարկումից առնվազն 6 ամիս անց կատարված գործարքների շրջանառության հիման վրա
  • այլ բանկում քարտային կամ անկանխիկ գործարքների շրջանառության առկայության դեպքում հաճախորդի կողմից Բանկին հիմնավոր փաստաթղթերի ներկայացման (տեղեկանք, քաղվածք, այլ փաստաթուղթ) պարագայում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Նաղաշյան Սոլուշնս ՍՊԸ-ն հանդիսանում է Shopware առցանց առևտրի հարթակի սերտիֆիկացված միակ գործընկերը Հայաստանում, որն ունի ավելի քան 6 տարվա ծրագրավորման և սպասարկման փորձ առավելապես e-commerce ոլորտում և մշակել է ավելի քան 40 հաջողված e-commerce լուծումներ www.e-shopping.am:

Այս խորագրի վերջին նյութերը