ԱՄՆ-ի կողմից Հայաստանին օժանդակությունը կավելանա 7,4 մլն դոլարով
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջեւ 2019-ի մայիսի 8-ին ստորագրված «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 12 փոփոխությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ըստ նախագծի՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից հատկացումները կավելանան ևս 7,449 մլն ԱՄՆ դոլարի չափով, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է.
«Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի ձեւավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը:
Այնուհետեւ, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել եւ 2010-2018թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-12-ը:
Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության եւ ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:
Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73,255 մլն ԱՄՆ դոլար:
ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 7,449 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:
Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 80,7 մլն ԱՄՆ դոլար»:

Աղբյուրը՝ yerevan.today