Աշխարհ

27.06.2019 14:30


«Մենք ձեզ 2016-ին ցույց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով». Հասանով

«Մենք ձեզ 2016-ին ցույց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով». Հասանով

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը նշել է, որ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են նվազեցնել առաջնագծում հրադադարի խախտման դեպքերը: Հասանովն ասել է, որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ գնում է զիջումների և բանակցություններ է վարում Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է Minval.az-ը։

«Խոսում եք խաղաղ կարգավորմա՞ն մասին, բանակցությունների միջոցով խնդիրը լուծելո՞ւ մասին: Խնդրեմ: Մենք տարիներ շարունակ գնում ենք զիջումների, բանակցություններ ենք վարում: Մենք ձեզ 2016-ին ցույց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով»,-ասել է Հասանովը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը