Աշխարհ

27.06.2019 14:35


«Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք «ազատագրել» մեր հողերը»․ Ալիև

«Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք «ազատագրել» մեր հողերը»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջամշիդ Նախիջևանսկիի անվան ռազմական ուսումնարան այցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ ավարտված չէ, ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք «ազատագրել» մեր հարազատ հողը «օկուպանտից»: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը: Այս մասին հայտնում է Trend.az։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը