Երակների վարիկոզ լայնացումն արտահայտվում է անոթի պատերի հանգուցանման, պարկաձև լայնացումներով և փականային անբավարարությամբ։ Այն երակային ամենատարածված պաթոլոգիաներից է, և հիմնականում հանդիպում է ստորին վերջույթներում։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ այս հիվանդությունն առավել տարածում ունի կանանց շրջանում, քան տղամարդկանց։ Կարևոր է ուշադիր լինել, հետևել նախանշաններին, դիմել համապատասխան մասնագետի հետագա բարդություններից խուսափելու համար։
Երակային ու զարկերակային համակարգին վերաբերող պրակտիկապես բոլոր վիրահատությունները կատարվում են Վլ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնում։
Այստեղ բարձրակարգ մասնագետի, ժամանակակից մեթոդների շնորհիվ ցանկացած առողջական խնդիր պրոֆեսիոնալ լուծում է ստանում։
Զրուցել ենք Վլ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային ու լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, անոթային վիրաբույժ բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ։
-Պարոն Քամալյան, ինչպե՞ս տարբերել վարիկոզ հիվանդության ախտանշանները։
-Հաճախակի նկատվող հոգնածություն, ոտքերի ծանրություն, ծակծկոցներ, այտուցվածություն, երակների ակնառու լայնացվածություն, անոթային աստղիկներ, ցավեր հատկապես օրվա երկրորդ կեսին, մաշկի գունափոխում, չլավացող վերքեր, երբեմն դիտարկվող գիշերային մկանային ջղաձգումներ, վարիկոզի հիմնական ախտանշանները սրանք են։ Եթե կան թվարկված ախտանշանները անոթաբանին դիմելը պարտադիր է և հրատապ։
-Վարիկոզի առաջացման հիմնական պատճառները որո՞նք են ու ինչի կարող է հանգեցնել բժշկին ուշացումով դիմելը:
-Վարիկոզ հիվանդությունը ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է, որի զարգացման համար պետք է լինեն նպաստող գործոններ կյանքի ընթացքում։ Այդ գործոնները տարբեր են՝ հորմոնալ խախտումներ, հղիություն, քաշի ավելացում, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, սխալ նստելու դիրքեր, որոշակի դեղորայքներ, անգամ անհարմար հագուստ։
Վարիկոզ հիվանդությանն ունի զարգացման 6 կլինիկական փուլ՝ սկսած զրոյականից, երբ հիվանդը մշտական հոգնածություն է զգում, սական չկան տեսանելի փոփոխություններ: Ըստ փուլերի՝ ի հայտ են գալիս մազանոթային ցանցեր, այտուցներ եւ ֆիզիոլոգիական խանգարումներ, երակներն են դուրս ցցվում: Վարիկոզի բարդացումներից են վերջույթներում արյան սնուցման խանգարումները՝ տրոֆիկ փոփոխությունները: Սնուցման խանգարումները սկսվում են երրորդ փուլի վերջից, երբ արյան շրջանառությանը խոչընդոտող այտուցներ են ի հայտ գալիս: Չորրոդ փուլում մաշկի գույնը փոխվում է՝ բաց շագանակագույնից մինչև մեծ տարածության վրա սևացած մաշկ: Մաշկն ու ենթամաշկային ճարպային շերտը սկսում են քայքայվել, ատրոֆիայի ենթարկվել, բարակել, ու մի օր ծակվում է, դառնում տրոֆիկ խոց, տրոֆիկ խոցը վեցերորդ փուլն է: Վարիկոզի զարգացման չորրորդ փուլն արդեն համարվում է անվերադարձ փոփոխությունների փուլ, երբ մաշկի փոփոխված գույնն այլևս չի վերականգնվի, անկախ արված բուժումից:
Այս բոլոր բարդությունից խուսափելու համար անոթային վիրաբույժի պետք է դիմել հնարավորինս վաղ, այդ դեպքում միայն կկարողանանք վարիկոզը բուժել պակաս տրավմատիկ մեթոդներով ու հիմնավոր:
Ի դեպ, եթե արյան մակարդելիությունը բարձր է և կա երակների վարիկոզ, ապա մեծ է երակում նաև թրոմբ առաջանալու հավանականությունը: Թրոմբը կամ թրոմբոֆլեբիտը վարիկոզ հիվանդության բարդություններից է, երբ արյան բարձր մակարդելիության պատճառով ենթամաշկային երակներում առաջանում են արյան մակարդուկներ և խցանում անոթի լուսանցքը: Երակների լայնացած հանգույցները սկսում են կարմրել, կոշտանալ, ցավել, մակարդուկները կարող են նաև տարածվել վերևի, ներքևի, աջ կամ ձախ ճյուղերի մեջ, և վտանգ կա, որ արյան մակարդուկները արյան հոսքի հետ կարող են պոկվել ու հասնել թոքային զարկերակ: Թոքի զարկերակի հիմնական ցողունի խցանումը կարող է բերել մահվան, իսկ ճյուղերի խցանման կլինիկական պատկերը նման է թոքաբորբին այն տարբերությամբ, որ գրեթե միշտ լինում է արյունախխում: Բուժումը նույնպես նման է թոքաբորբի բուժմանը, միայն թե պացիենտը նաև հակամակարդիչ դեղորայք է ընդունում:
-Ի՞նչ մեթոդներ եք Դուք առաջարկում վարիկոզը հաղթահարելու համար։
-Վլ.Ավագյանի անվ. բժշկական կենտրոնում՝ վարիկոզ հիվանդության ժամանակ, բարձր արդյունավետությամբ կատարվում է ներերակային լազերային կոագուլյացիա դեռ 2006 թվականից: Անոթի ներսի պատի և արյան վրա լազերային ազդեցության ներքո, լուսային էներգիան կլանվում և տարածվում է հեմոգլոբինով, որի արդյունքում անոթի պատերը ենթարկվում են ջերմային ախտահարման, կպչում են իրար և այն դադարում է գործել: Լազերային միջամտության ժամանակ այլ հյուսվածքներին վնաս չի հասցվում ու ազատվում ենք միայն հիվանդ երակներից: Այսինքն լազերային կոագուլյացիայի դեպքում պացիենտն ավելի արագ է վերականգնվում, իսկ հիմնական երակային ցողունները չեն հեռացվում:
Վարիկոզի բուժման քիչ ինվազիվ մեթոդ է սկլերոթերապիան, որը մենք կիրառում ենք հիվանդության սկզբնական փուլերում։ Այն ոչ վիրահատական պրոցեդուրա է, որի ժամանակ լայնացած երակում ներարկվում է սկլերոզանտ՝ հատուկ դեղորայք, որը վնասում է երակի պատի ներքին շերտը, ինչի արդյունքում առաջանում են կպումներ, անոթի լուսանցքը խցանվում է, այդ անոթը աստիճանաբար վերածվում է շարակցական հյուսվածքի և քայքայվում օրգանզիմի կողմից։ Սկլերոթերապիան ամբուլատոր բուժման եղանակ է, օգտագործվում է մազանոթներ, մազանոթային ցանցեր, աստղիկներ վերացնելու համար, իրականացվում է վիրակապարանի պայմաններում առանց պառկելու, առանց ստացիոնարի, առանց ռեժիմի սահմանափակման:
Սկլերոթերապիան երբեմն օգտագործվում է նաև որպես վիրահատության մի փուլ, երբ խոշոր երակների վիրահատության ժամանակ հանդիպում են մեկ-երկու փոքր ու միջին ճյուղեր, որոնց համար չարժե կտրվածքներ անել: Տիրապետելով այս մեթոդին՝ մենք վիրահատությունները կարողանում ենք կազմակերպել այնպես, որ բաց կտրվածքները հնարավորինս քիչ լինեն, և մեր պացիենտները հնարավորինս շուտ ապաքինվեն:
Վիրահատական հիմնական եղանակները կիրառվում են ենթամաշկային երակների խնդիրների պարագայում: Վլ.Ավագյանի անվ. բժշկական կենտրոնը սկսել է կիրառել նոր մեթոդ՝ պակաս ինվազիվ, առավել նուրբ՝ բիոսոսինձը:
Սա անոթային խնդրի լուծման անփոխարինելի ու ժամանակակից միջոց է: Չկա ցավազրկման անհրաժեշտություն, ընդամենը տեղային ցավազրկմամբ երակի մեջ անցկացվում է հատուկ կատետր, ու լցվում է այս նյութը: Այսպիսով չգործող, լայնացած երակի պատերը պարզապես սոսնձվում են՝ կանխելով թրոմբոտիկ բարդությունները եւ այլ ռիսկեր:
Մենք կիրառում ենք նաև ռադիոալիքային աբլացիայի մեթոդը, որը ևս քիչ ինվանզիվ վիրահատական մեթոդ է, որն իրականացվում է սոնոգրաֆիկ հսկողությամբ ու թույլ է տալիս պացիենտին ժամեր անց վերադառնալ իր առօրյա կյանքին:
-Ում մոտ է հատկապես առավել հաճախ հանդիպում վարիկոզը ու ի՞նչ խորհուրդներ կտաք վարիկոզի կանխարգելման համար
-Ռիսկի խմբում են բոլոր նրանք, ովքեր աշխատանքի բերումով ստիպված ժամերով շարունակ գտնվում են անշարժ նստած կամ կանգնած վիճակում: Դրանք գրասենյակային աշխատողներ են, վարսավիրները, խոհարարները, վաճառողները, վիրաբույժները, գործարանային աշխատողները։ Ռիսկի խմբում են նաև այն մարդիկ, ովքեր աշխատում են տաք միջավայրում՝ խոհանոց, փուռ, սաունաներ, գործարաններ, որտեղ վառարաններ կան:
Եթե խոսենք խորհուրդներից, ապա դրանք շատ են
եթե ստիպված եք երկար ժամանակ անշարժ նստած աշխատել, ապա նստած տեղում կրունկները բարձրացրեք ու իջեցրեք, առանց թաթերը գետնից պոկելու,կամ հակառակը թաթերը բարձրացրեք առանց կրունկները գետնից պոկելու,
սեղանի տակ մի քիչ բարձր աթոռակ տեղավորեք, ոտքերը վրան դնելու համար,
քաշն ու խոլեստերինը պահպանեք նորմայի սահմաններում,
խուսափեք շատ տաք ջրով լողանալուց և տաք վաննաներից,
վարեք հնարավորինս ավելի ակտիվ առողջ ապրելակերպ:
-Խոսենք պացիենտի հետ աշխատելու նրբությունների մասին։
-Պացիենտին առողջական լուրջ խնդիրների մասին հաղորդելը ենթադրում է նախ հոգեբանական նուրբ մոտեցում: Ամեն հիվանդի առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերես՝ երբեմն պարզ ու ուղիղ տեղեկացնելով, երբեմն՝ հեռվից գալով խնդրին։ Վերջույթի հեռացման անհրաժեշտության մասին «ծանր» տեղեկությունը հաղորդելու ամենաճիշտ մեթոդը այն է, երբ փորձում ենք պատճառը բացատրել: Իսկ պլանային վիրահատության դեպքում հիվանդը պետք է հասկանա՝ իրեն ինչ ես առաջարկում:
Համբերատար բացատրում եմ, սխեմաներով նկարագրում, նշում շտկելու տարբերակները: Անգամ գանգրենայի ժամանակ ներկայացնում ենք վիճակն ու մեր առաջ ծառացած խնդիրները: Մենք փորձում ենք անդամահատման վիրահատության ժամանակ փրկել ամեն սանտիմետրը, փորձում ենք հասկանալ՝ մինչեւ վերջույթի ո՞ր մասն է սնուցումը խանգարված: Ու հիվանդը պետք է վստահ լինի, որ ամեն ինչ արվում է իր համար ու արվում է առավելագույնս լավ:
Ամենակարեւորը՝ հիվանդին որեւէ հարցում չխաբելն է: Հարկավոր է նրան հնարավորինս բացատրել խնդիրը: Անպայման պետք է գտնել համապատասխան բառեր: Եթե հիվանդը քեզ վստահեց ու հավատաց՝ դա արդեն գործի կեսն է:
Ամեն ինչ վարիկոզի մասին. ինչ անե՞լ (լուսանկար)

Աղբյուրը՝ yerevaklur.am