Լրահոս

27.06.2019 16:05


«Ասել ա, որ վարչապետի հրամանով եմ ձեզ ծեծում». եղվարդցիները կառավարության մոտ են գիշերել (լուսանկար, տեսանյութ)

«Ասել ա, որ վարչապետի հրամանով եմ ձեզ ծեծում». եղվարդցիները կառավարության մոտ են գիշերել (լուսանկար, տեսանյութ)

Կառավարության շենքի առաջ բողոքում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 11 շենքի (հանրակացարան) բնակիչները, նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

Շուրջ 30 սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, ազատամարտիկներ ունեցող շենքում, ըստ բնակիչների՝ 15 տարի անց հայտնվել է սեփականատերը, և, ինչպես պնդում են բողոքող բնակիչները, ոստիկանների օգնությամբ իրենց բռնի ուժով դուրս են հանել շենքից:

65555318_482677675607151_1754608648539078656_n

«Ինչո՞ւ պիտի ամբողջ շենքերը վերցնի եղվարդցի Գուրգեն Զաքարյանը. Օրենքը ըտենց է՞»,- ասում են նրանք:

«Ոստիկանները քաշելով դուրս էին հանում մեզ, ծեծում էին ժողովրդին, ջարդել էին տան դռները»,- 168.am հետ զրույցում պատմեց դեպքին ականատես անչափահաս երեխան:

Եղվարդցիները նշեցին, որ ոստիկանները պնդել են, թե վարչապետի հրամանով են գործում. «Ասել ա, որ վարչապետի հրամանով եմ ձեզ ծեծում»:

65470947_1083916751995921_3884256603028848640_n

Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ երկրորդ գիշերն են անցկացնում Կառավարության շենքի մոտ, մեր հարցին, թե ո՞վ է արձագանքել իրենց պահանջին, նրանք ասացին, որ տեղակալները միայն, որոնք առաջարկել են մեկ ամսվա վարձավճար տալ, որից հետո ազատել շենքը. «Վարչապետի օգնականը մեզ ասաց, արեք վարձ տամ՝ գնացեք, ապրեք: Դրանից հետո ասաց՝ դուք բոլորդ էլ աշխատում եք, գնացեք աշխատեք: Ես 55 հազար փող եմ ստանում, 50 հազար նպաստ, դրանով էս 5 երեխային ո՞նց պահեմ»:

65058494_1298976013586655_5783783297880424448_n

Էգուց Փաշինյանը հրաման չի տալո՞ւ՝ գնացեք զինվորներին հավաքեք. ես որտեղի՞ց իրենց զինվոր տամ… Եթե չի ուզում մեզ հետ հանդիպի, թող ավտոբուս տրամադրի, մենք գնանք դեսպանատուն, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվենք, Արցախ կլինի, ՌԴ կլինի, մենք համաձայն ենք…»:

Այս խորագրի վերջին նյութերը