Աշխարհ

27.06.2019 17:25


Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել Է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում Է հուլիսի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում:

«2019 թվականի հունիսի 27-ին Խորհուրդը Ռուսաստանի Էկոնոմիկայի առանձին սեկտորների նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը»,-նշվում Է փաստաթղթում:

2014 թվականին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների եւ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ: Սահմանափակիչ միջոցները քանիցս ընդլայնվել են ու երկարացվել: Կասեցվել են անայցագիր ռեժիմի եւ համագործակցության նոր բազային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները, սահմանվել Է ԵՄ-ի երկրներ ՌԴ-ի պաշտոնատար անձանց մուտքի արգելք եւ սառեցվել են նրանց ակտիվները, կիրառվել են առեւտրական, ֆինանսական ու ռազմական բնույթի սահմանափակիչ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը