ՆԺԿ նախագահ. «Չեմ կարծում, որ երկիրը պետք է վերածել տղայական ռազբորկաների»
-Չեմ կարծում, որ երկիրը պետք է վերածել տղայական ռազբորկաների,- ՄԱԱ-ում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով ՀԱԿ հանրահավաքի ժամանակ իր մասին հնչեցված հայտարարություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքի մասին։
-Ես լիովին Ռոբերտ Քոչարյանի պատասխանն էլ հասկացա. դո՛ւ ես ասել տղայական, ե՛ս եմ ասում տղայական։ Բայց գիտե՞ք՝ իր օգտագործած բառապաշարի մեջ շատ հետաքրքիր ու անհասկանալի բառեր կան՝ կլիզմա, թութք և այլն։ Եկեք մի անգամ այդ հետույքային տրամաբանության վերջը տանք,- ասել է Ա. Կարապետյանը՝ ավելացնելով, որ կան բառեր, որոնք մարդու հոգեբանական կերտվածքն են ցույց տալիս.
-Ինչ ասվում է, անպայման կապվում է բժշկական տերմինալոգիայի հետ։ Դա ցույց է տալիս մեր 7 հազար տարվա պատմության վերջը, և Լևոն Տեր-Պետրոսյանի սխալները, այսինքն՝ ինքը, չէ՞, նշանակեց այդ մարդուն վարչապետ, և եթե հիշում եք, հարցնում էր՝ «Հայր մերը» գիտե՞ս, տղա՛ ջան։ Եթե չգիտեր էդ մարդը, ինչո՞ւ էր բերում նշանակում։

7or.am