Ղրղզստանի նախկին նախագահը խոստացել է դիմադրություն ցույց տալ` իրեն ձերբակալելու փորձի դեպքում
Ղրղզստանի նախկին նախագահը Ալմազբեկ Աթամբաևը մտադիր է դիմադրություն ցույց տալ իրավապահ մարմիններին` իրեն ձերբակալելու փորձի դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը այս մասին Աթամբաևը հայտարարել է հունիսի 27-ին Բիշքեկում, մեկնաբանելով խորհրդարանի կողմից իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը:
«Տեղեկություն կա իրավապահ համակարգի աշխատակիցների կողմից իմ ձերբակալության նախապատրաստման մասին: Ես ամեն ինչի պատրաստ եմ, և դիմադրելու եմ»,-ասել է նախկին նախագահը:
Նրա խոսքով` ինքն իրեն կցված զենք ունի:
Ղրղզստանի նախկին նախագահի անձեռնմխելիության չեղարկման որոշումը պաշտպանել են խորհրդարանի նիստին ներկա 120 պատգամավորներից 103-ը: Դեմ են արտահայտվել Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից մի քանի պատգամավորներ, որի հիմնադիրն Աթամբաևն Է: