Ա. Մինասյան. «Այսօր յուրաքանչյուր հայ ավելի լարված վիճակում է, քան էր մինչ նախագահ Սարգսյանի այդ պաշտոնի ստանձնումը»
-Եթե մենք խոսում ենք երկրի ներսում այնպիսի սուր դրսևորումներից, որոնք կային մինչև նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, ապա, այո՛ , այդ ուղղությամբ որոշակի մեղմացում եղել է, բայց դա ոչ թե գործադրված ջանքերի արդյունքում է, այլ հասարակության մեջ երևույթների հանդեպ որոշակի վերաբերմունքի փոփոխություն,-գնահատական տալով Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո երկրում տեղի ունեցած ներքին և արտաքին քաղաքական ոլորտներում տեղի ունեցած փոփոխություններին՝ ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
-Երկու տարիներն ակհնայտորեն մեկ այլ ուղղությամբ լարվածությունն ուժեղացրին. արտաքին հարաբերությունները և նախաձեռնողական քաղաքականությունը հանգեցրին նրան, որ այսօր յուրաքանչյուր հայ ավելի լարված վիճակում է, քան էր մինչ նախագահ Սարգսյանի այդ պաշտոնի ստանձնումը,-նկատել է Արծվիկ Մինասյանը՝ հավելելով,-այլ կերպ ասած՝ մենք այստեղ ունենք գրեթե գերլարվածություն, լարվածություն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ինչը բացասական ազդեցություն է թողնում ներքաղաքական կյանքի վրա ևս։
Այսուհանդերձ, ըստ Ա. Մինասյանի, մենք կանգնած ենք մի իրավիճակի առջև, երբ փնտրում ենք՝ ազգային պետական շահերը որտեղ գտնել և ում միջոցով դրանք ավելի պաշտպանված տեսնել։

7or.am