Դեպի Սևան ընթանալիս կին վարորդը Kia-ով բախվել է արգելապատնեշին. վարորդն ու ուղևորը հիվանդանոցում են (լուսանկար)
Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Kia Cerato մակնիշի 35 VR 548 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը կին են եղել։