Աշխարհ

28.06.2019 11:20


Օսակայում մեկնարկել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Օսակայում մեկնարկել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենք քննարկելու բան ունեն:

«Մենք խոսելու բան ունենք, բոլոր թեմաները նշանակալի են»,- ասել է Պուտինը՝ G20 գագաթնաժողովի «շրջանակում» բացելով Թրամփի հետ հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել առեւտրի եւ զինաթափման հարցերը:

«Մենք շատ հետաքրքիր բանավեճ կունենանք, որը կներառի այնպիսի հարցեր, ինչպես առեւտուրը, կոմերցիան, զինաթափման հարցերը, հովանավորչության թեման, այլ բազմապիսի հարցեր»,- ասել է ամերիկացի առաջնորդը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպման գերազանց արդյունքների հույս ունի: «Կարծում եմ, որ այս հանդիպման արդյունքները գերազանց կլինեն»,- ասել է Թրամփը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը