«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ վաշինգտոնյան հանդիպումով փորձելու են վերակենդանացնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը և դա անելու են փաթեթային տարբերակով։
-Այսինքն, թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդիր, թե՛ հայ-թուրքականը համատեղ,- ասել է Ա. Կարապետյանը՝ ավելացնելով,- այն ժամանակ, երբ հանդիպեցինք կուսակցություններով, ես Սերժ Սարգսյանին ասացի, որ վերջիվերջո այս ամենը վերջանալու է Դեյտոնով, և Ձեզ էլ տանելու են Հաագա։ Այն ժամանակ ծիծաղեց։ Հիմա կամաց-կամաց Դեյտոնին մոտենում է, Հաագային՝ չգիտեմ։
Այսպիսով, ՆԺԿ նախագահը համոզված է, որ փակուղուց 2 ելք կա՝ կա՛մ Հայաստանը պետք է համաձայնվի ճանապարհային այդ քարտեզին, ինչը շատ լուրջ խժդժություններ կառաջացնի ՀՀ ներքաղաքական կյանքում, կա՛մ չպետք է համաձայնվի, ինչը բավական կմեծացնի պատերազմի վտանգը։
Այդուհանդերձ, Ա. Կարապետյանը կարծում է, որ կողմերը ճանապարհային քարտեզը կստորագրեն, սակայն հայրենիք վերադառնալուց հետո կփորձեն խուսանավել։
Ա. Կարապետյան. «Ճանապարհային քարտեզը կստորագրեն»

7or.am